Տնտեսություն

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը

Գերմանիայի Թյուրինգիա երկրամասում գործող Kahla ընկերությունը դադարեցնում է գործունեությունը՝ 182 տարվա պատմությունից հետո։ Ընկերությունը 2026 թվականի փետրվարին սնանկության դիմում էր ներկայացրել, քանի որ նոր ներդրող գտնելու փորձերը արդյունք չէին տվել։

Վերակառուցման հարցերով փորձագետի խոսքով՝ թուրք երկու ներդրողների հետ բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել։ Ընկերության փակման հիմնական պատճառը էներգակիրների բարձր գինն է։ Միաժամանակ նվազել է պատվերների թիվը, հատկապես՝ հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններից։

Արտադրությունը կդադարեցվի աստիճանաբար, իսկ վաճառքը կշարունակվի մինչև 2028 թվականի մարտը։ Փակման հետևանքով աշխատանքը կկորցնի 98 աշխատակից։

Kahla-ն հայտնի էր սեղանի սպասքի դիզայնի նկատմամբ իր առանձնահատուկ մոտեցմամբ և դիզայնի ոլորտում արժանացել էր ավելի քան 100 միջազգային մրցանակի։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version