Հասարակություն

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում և փակ հաստատություններում ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունը, խնդիրների վաղ հայտնաբերումն ու ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը։

«Հոգեկան առողջությունը քրեակատարողական հիմնարկներում և փակ հաստատություններում» թեմայով քննարկման ընթացքում նա ընդգծել է նաև մասնագիտական աջակցության և միջգերատեսչական համագործակցության ապահովման անհրաժեշտությունը։

Գևորգ Քոչարյանն անդրադարձել է ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ կարևորելով հոգեկան առողջության պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործումն ու մարդակենտրոն մոտեցումը։

Համաժողովն անցկացվել է Եվրոպայի խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version