Տնտեսություն

Էլեկտրամեքենաների ներմուծման քվոտան այսօր կսպառվի՝ հայտարարում է ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված էլեկտրամեքենաների ներմուծման զրո տոկոս մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի։

2026 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 862 ավտոմեքենա․ օգտագործվել է քվոտայի 75 տոկոսը։ Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայից մնացել էր 23 ավտոմեքենա, իսկ օգտագործման մակարդակը հասել էր 99,86 տոկոսի։

ՊԵԿ-ը հայտնում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ այդ խմբի սուբյեկտների կողմից արդեն գրանցվել են 23 և ավելի ավտոմեքենաների համար լրացված ապրանքային հայտարարագրեր և ՄՄՕ-ներ։ Դրանց բացթողումն իրականացվում է հերթականությամբ՝ հաշվի առնելով գրանցման առաջնահերթությունը՝ ըստ օրվա, ժամի և րոպեի։

Քվոտայի մնացորդի և գրանցված հայտարարագրերի թվի հիման վրա ՊԵԿ-ը եզրակացնում է, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտան այսօր կսպառվի։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version