FlyDubai-ի երկրորդ օդաչուն ցանկացել է ինքնաթիռը ուղղել օդանավակայանի տերմինալին – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

FlyDubai-ի երկրորդ օդաչուն ցանկացել է ինքնաթիռը ուղղել օդանավակայանի տերմինալին

FlyDubai-ի երկրորդ օդաչուն ցանկացել է ինքնաթիռը ուղղել օդանավակայանի տերմինալին

FlyDubai-ի երկրորդ օդաչուն սեպտեմբերի 30-ին Թել Ավիվ թռչող ինքնաթիռում օդանավապետի վրա կացնով հարձակվելուց հետո մտադիր է եղել զավթել կառավարումը և օդանավն ուղղել Իսրայելի գլխավոր միջազգային օդանավակայանի ուղևորային տերմինալ։ Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազությունը՝ Associated Press-ի փոխանցմամբ։

ԱՄԷ գլխավոր դատախազության տվյալներով՝ Օմանի քաղաքացի, 29-ամյա Համամ ալ-Համամին գործել է «հնարավորինս շատ մարդկային զոհեր պատճառելու դիտավորությամբ»։ Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր, որոնց մեծ մասը՝ Իսրայելի քաղաքացիներ։

WAM պետական գործակալության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երկրորդ օդաչուն «ոգեշնչված է եղել» 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններով։ Դատախազությունը հայտնել է, որ նա Դուբայից Թել Ավիվ նախորդ երկու թռիչքներն օգտագործել է թռիչքուղին և նշանակման օդանավակայանն ուսումնասիրելու համար։

Միաժամանակ, FlyDubai-ում անցկացված անվտանգության և մասնագիտական ստուգումների ընթացքում նրա մոտ ծայրահեղական հայացքների կամ հարձակման նախապատրաստման նշաններ չեն հայտնաբերվել։ ԱՄԷ իշխանությունների տվյալներով՝ Ալ-Համամին ընդունել է մեղքը և հայտարարել, որ գործել է միայնակ։ Փաստաբանի ներկայությամբ նա մանրամասն ներկայացրել է իր շարժառիթները, նախապատրաստական քայլերն ու ծրագրի իրագործումը։ Քննությունը ենթադրում է, որ 2017 թվականին Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում սովորելու ժամանակ նա կարող էր մոլեռանդ գաղափարների ազդեցության տակ ընկնել Ավստրալիայի մզկիթներից մեկում։

Հարձակումը տեղի է ունեցել Հորդանանի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքում։ Երկրորդ օդաչուն օդաչուների խցիկում վթարային կացնով հարվածել է օդանավապետ Սմիթ Մաչարին։ Չնայած ստացած վնասվածքներին և արյունահոսությանը՝ օդանավապետը կարողացել է բացել խցիկի դուռը և անձնակազմին ու ուղևորներին տեղեկացնել հարձակման մասին։

Ուղևորները վնասազերծել են հարձակվողին, իսկ երկու պահեստային օդաչուները ստանձնել են ինքնաթիռի կառավարումը։ Միջադեպի ընթացքում օդանավը մեկ րոպեից պակաս ժամանակում կորցրել է շուրջ 4,3–4,9 հազար մետր բարձրություն և վթարային վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքի օդանավակայանում։ ԱՄԷ դատախազությունը դեպքի քննությունն իր վերահսկողության տակ է վերցրել սեպտեմբերի 30-ին։

Աղբյուր՝ 168.am

Աղիքային դիսբակտերիոզի հիմնական նշանները՝ փքանքից մինչև սակավարյունություն
Առողջություն51 minutes ago

Աղիքային դիսբակտերիոզի հիմնական նշանները՝ փքանքից մինչև սակավարյունություն

Պետական պարգևավճարների երկրորդ փուլին հատկացվել է 5 միլիարդ դրամ
Քաղաքականություն7 hours ago

Պետական պարգևավճարների երկրորդ փուլին հատկացվել է 5 միլիարդ դրամ

Օլիվիե Ֆորը պատրաստ է հայության կենսական հարցերը պահել Ֆրանսիայի քաղաքական օրակարգում
Քաղաքականություն7 hours ago

Օլիվիե Ֆորը պատրաստ է հայության կենսական հարցերը պահել Ֆրանսիայի քաղաքական օրակարգում

Լեհաստանում դպրոցական հարձակումներից հետո 50 հազար հաստատություն է ստուգվել, 79 մարդ՝ ձերբակալվել
Հասարակություն7 hours ago

Լեհաստանում դպրոցական հարձակումներից հետո 50 հազար հաստատություն է ստուգվել, 79 մարդ՝ ձերբակալվել

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը․ 1 զոհ, 3 վիրավոր
Հասարակություն7 hours ago

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը․ 1 զոհ, 3 վիրավոր

Թուրքիան արգելափակում է Հայաստանի, Ֆրանսիան՝ Ադրբեջանի ՆԱՏՕ-ական գործընկերությունը, բայց խորացնում են պաշտպանական կապերը
Արտաքին աշխարհ7 hours ago

Թուրքիան արգելափակում է Հայաստանի, Ֆրանսիան՝ Ադրբեջանի ՆԱՏՕ-ական գործընկերությունը, բայց խորացնում են պաշտպանական կապերը

Իրանը սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում
Արտաքին աշխարհ7 hours ago

Իրանը սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում

Գերմանիան չի հրաժարվում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը
Արտաքին աշխարհ7 hours ago

Գերմանիան չի հրաժարվում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը

«Բողոքը դատական համակարգի դեմ է». 32-ամյա կալանավորը 25 օր հացադուլում է
Հասարակություն7 hours ago

«Բողոքը դատական համակարգի դեմ է». 32-ամյա կալանավորը 25 օր հացադուլում է

Ռոբերտ Ամստերդամը Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության «զեկույցը» խայտառակություն է որակել
Քաղաքականություն7 hours ago

Ռոբերտ Ամստերդամը Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության «զեկույցը» խայտառակություն է որակել