Առողջություն
Երևանի կենտրոնում ազոտի երկօքսիդի մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Երևանում մթնոլորտային օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի մակարդակից բարձր է եղել քաղաքի կենտրոնում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 5-ին և 6-ին։
Նույն ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Աղբյուր՝ 168.am