Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին Երևանի 19 ճանապարհահատվածներում երթևեկությունը կսահմանափակվի

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15։00-ն, Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Սահմանափակումները կգործեն Ծիծեռնակաբերդի խճուղում, Բրազիլիայի հրապարակում, Աթենքի փողոցում, Իսակովի պողոտայում, Հաղթանակի կամրջում, Մաշտոցի պողոտայում, Պարոնյան, Պռոշյան, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի, Իտալիայի, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան և Արամի փողոցներում, ինչպես նաև Ուրուգվայի և Հանրապետության հրապարակներում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։ Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version