Քաղաքականություն

«Սա հենց այն է, ինչ մեզ հիմա պետք է»․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար։

«Սա հենց այն է, ինչ մեզ հիմա պետք է»,- նշել է Թրամփը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին։ Այդ մասին նա հայտնել էր Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։

Պուտինի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը մեծ ուշադրություն են դարձրել նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version