Քաղաքականություն

Օլիվիե Ֆորը պատրաստ է հայության կենսական հարցերը պահել Ֆրանսիայի քաղաքական օրակարգում

Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ուղեկցությամբ հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ։ Ֆորը պատրաստվում է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ կուսակցական գործիչներ Ֆրանսիայից և Հայաստանից։

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել Օլիվիե Ֆորին՝ հայանպաստ երկարամյա գործունեության համար, և կարևորել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ու ՀՅԴ-ի միջև տասնամյակների պատմություն ունեցող ջերմ ու եղբայրական հարաբերությունները։

Օլիվիե Ֆորը վերահաստատել է հայության համար կենսական հարցերը Ֆրանսիայի քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։

Կողմերը տեղեկություններ են փոխանակել իրենց կուսակցությունների առջև ծառացած մարտահրավերների շուրջ և պայմանավորվել տարբեր ոլորտներում խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը։

Քննարկվել են նաև արցախահայության վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների միջազգայնացմանն ուղղված քայլերը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը նշում է, որ այդ հարցերում Օլիվիե Ֆորը մշտապես մեծ ներդրում է ունեցել։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version