Հասարակություն

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը․ 1 զոհ, 3 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին։ «ՈւԱԶ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում։

Ըստ դեպքի վայրից հաղորդած տեղեկության՝ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Մահացածի մարմինը փրկարարները ձորից դուրս են բերել մեծ դժվարությամբ։

Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները։ Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Նորիկ Դոխոլյանն է, իսկ վիրավորները՝ Ռուզաննա Մելիքջանյանը, Աննա Աղեկյանը և Նարինե Դավթյանը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version