Հասարակություն
Գորիսի մի շարք փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի 24 ժամով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ շինարարական աշխատանքների պատճառով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քարահունջ 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներում, ինչպես նաև Սալ Քար, Արեգունի, Արևշատ, Այգեստան և Քրիստափոր փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի ս.թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 09:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Աղբյուր՝ 168.am