Հասարակություն
Տավուշում Mercedes-ն ու Nissan-ը բախվել են․ մեկ զոհ, մեկ վիրավոր
Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժինը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում բախվել են Երևանի բնակիչներ՝ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած «MERCEDES» և 30-ամյա Լուիզա Թարվերդիի վարած «NISSAN» մակնիշի մեքենաները։
Վթարի հետևանքով Լուիզա Թարվերդին և «MERCEDES»-ի ուղևոր, 78-ամյա Սաթիկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։ Բժիշկներն այնտեղ արձանագրել են Սաթիկ Ստեփանյանի մահը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «MERCEDES»-ի վարորդի կինն էր։
Աղբյուր՝ yerevan.today