«Սա ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Սա ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«Սա ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» հարցով ԱԺ հանձնաժողովի ստեղծումն անվանել է հակասահմանադրական՝ պնդելով, որ այն կազմված է միայն ՔՊ-ական պատգամավորներից և ղեկավարում է Արման Եղոյանը։

168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում հոգևորականը նշել է, որ Ազգային ժողովը պետք է վերահսկի կառավարության գործունեությունը, իսկ իր լիազորությունները չի կարող ընդլայնել Սահմանադրությամբ սահմանված շրջանակից դուրս։ Նրա խոսքով՝ Սահմանադրության 17-րդ հոդվածը ամրագրում է եկեղեցու անջատությունը պետությունից, ուստի խորհրդարանը չի կարող զբաղվել եկեղեցու ներքին հարցերով։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կարծիքով՝ նման իրավիճակում Սահմանադրական դատարանը պետք է կասեցնի հանձնաժողովի գործունեությունը։ Նա նաև պնդել է, որ իշխանությունը դեռ նախընտրական փուլում իր ծրագրում ներառել էր հակասահմանադրական դրույթ, սակայն անգամ այդ պայմաններում հասարակության ձայների 50+1 տոկոսը չէր ստացել։ Հոգևորականը ընտրությունների վերաբերյալ նաև հայտարարել է, որ տեղի են ունեցել բազմաթիվ ընտրակեղծիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը գիշերը հայտարարել է իր տոկոսը, մինչդեռ Վահագն Հովակիմյանը դա նկարահանել է։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի վայելում հասարակության մեծամասնության, առավել ևս՝ եկեղեցու դեմ պայքարի հանրային աջակցությունը։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշել է, որ վարչապետի աջակիցների խումբը կազմում է 4-5 տոկոս, և այն անձինք, որոնց Փաշինյանը քննադատում է, հասարակության կողմից ավելի շատ պաշտպանություն են ստանում։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ իշխանության հակաեկեղեցական արշավը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը ընդդիմություն էր։ Նա ասել է, որ այդ տարիներին արհեստականորեն ստեղծվում էին թեմաներ և իրականացվում հակաեկեղեցական քարոզ։ Միքայելյանի պնդմամբ՝ 2018-ին իշխանության գալուց հետո Փաշինյանը փորձել է բարձրացնել կաթողիկոսի փոփոխության հարցը, իսկ 2018-ի վերջում օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող մի խումբ ՀԿ-ներ կառավարությանը ներկայացրել են եկեղեցու բարեփոխման պահանջով զեկույց։

Քաղաքագետի գնահատմամբ՝ հակաեկեղեցական արշավի արդյունք չտալուց հետո իշխանությունն անցել է ուղիղ հարձակման։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանում նման պահանջ էր հնչել, և պնդել է, որ սրբազանների ձերբակալություններն ու կաթողիկոսի դեմ հարուցված գործը չեն նվազեցրել եկեղեցու հեղինակությունը, այլ այն բարձրացրել են ժողովրդի շրջանում։

Աղբյուր՝ 168.am

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել Դոնեցկի և Խարկովի մարզերի 4 բնակավայրի նկատմամբ
Արտաքին աշխարհ7 hours ago

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել Դոնեցկի և Խարկովի մարզերի 4 բնակավայրի նկատմամբ

«Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը». Գերասիմ Վարդանյան
Քաղաքականություն7 hours ago

«Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը». Գերասիմ Վարդանյան

«Ինչքան էլ վախի մթնոլորտ լինի, կան մարդիկ, որոնք պայքարի մեջ են մտնում». Լևոն Քոչարյան
Քաղաքականություն7 hours ago

«Ինչքան էլ վախի մթնոլորտ լինի, կան մարդիկ, որոնք պայքարի մեջ են մտնում». Լևոն Քոչարյան

Արաղչի․ Գազայի, Լիբանանի և Իրանի պատերազմները լուրջ բնապահպանական վնաս են հասցրել
Արտաքին աշխարհ9 hours ago

Արաղչի․ Գազայի, Լիբանանի և Իրանի պատերազմները լուրջ բնապահպանական վնաս են հասցրել

«Աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի». Գարիկ Քեռյանը՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածության հետևանքների մասին
Քաղաքականություն9 hours ago

«Աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի». Գարիկ Քեռյանը՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածության հետևանքների մասին

«Զելենսկին հիստերիայի մեջ է և կշռադատված գործողությունների ընդունակ չէ». Պեսկով
Քաղաքականություն9 hours ago

«Զելենսկին հիստերիայի մեջ է և կշռադատված գործողությունների ընդունակ չէ». Պեսկով

Զելենսկի. Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ Մոսկվայի պատասխան քայլի դեպքում
Արտաքին աշխարհ9 hours ago

Զելենսկի. Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ Մոսկվայի պատասխան քայլի դեպքում

«Սա ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Քաղաքականություն10 hours ago

«Սա ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«Արգելանք է դրված նաև կնոջս բանկային հաշիվների վրա»․ Էդգար Ղազարյան
Քաղաքականություն10 hours ago

«Արգելանք է դրված նաև կնոջս բանկային հաշիվների վրա»․ Էդգար Ղազարյան

«Քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը»․ Սուրենյանց
Քաղաքականություն10 hours ago

«Քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը»․ Սուրենյանց