«Աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի». Գարիկ Քեռյանը՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածության հետևանքների մասին – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի». Գարիկ Քեռյանը՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածության հետևանքների մասին

«Աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի». Գարիկ Քեռյանը՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածության հետևանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան կայացած մեկուկես ժամանոց հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների շուրջ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին գործարքի համար։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի գնահատմամբ՝ այս քայլը պայմանավորված է միաժամանակ տնտեսական, քաղաքական և անվտանգային գործոններով։ Նրա խոսքով՝ ռուսական վառելիքի և գազի նկատմամբ սահմանված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացրել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, որտեղ դիզելային վառելիք է օգտագործվում մեծաքանակ մեքենաների և նավատորմի կողմից։

Քեռյանի պնդմամբ՝ ռուսական դիզելային վառելիքի հասանելիության սահմանափակումը ԱՄՆ-ում հանգեցրել է շղթայական թանկացումների և սոցիալական դժգոհության աճի։ Նա դա կապում է նաև նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ՝ նշելով, որ նման լարվածության պահպանման դեպքում հանրապետականները կարող են քիչ շանսեր ունենալ հաղթելու։ Նրա գնահատմամբ՝ Դեմոկրատների կողմից Կոնգրեսի վերահսկողության ստանձնումը կարող է օբյեկտիվ հիմքեր ստեղծել Թրամփի իմպիչմենթի համար։

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կարևոր գործոնը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ձգվող պատերազմներն են։ Նա նշել է, որ Թրամփի նախընտրական արշավի ընթացքում հնչեցրած՝ պատերազմներն արագ ավարտելու խոստումը չի կատարվել, իսկ ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նրա վարչակարգի և առաջիկա ընտրությունների վրա։

Քեռյանը նաև նշել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության շարունակությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ այդ թվում միջուկային պատերազմի վտանգ։ Նրա գնահատմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ մոտեցումների փոփոխությունն ունի տնտեսական, քաղաքական և էքզիստենցիալ լուրջ նախադրյալներ։

«Պատժամիջոցների վերացումը կարող է փոխել նաև ընդհանուր միջազգային իրավիճակը»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ռուսական դիզելային վառելիքի վաճառքի թույլտվությունը և պատժամիջոցների հնարավոր մեղմացումը կարող են մեծացնել Ռուսաստանի տնտեսական ներուժն ու միջազգային ազդեցությունը։

Գարիկ Քեռյանի խոսքով՝ փորձագիտական շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր գլոբալ համաձայնության հնարավորությունը։ «Փաստացիորեն աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի՝ նոր բաժանման և գլոբալ ազդեցության գոտիների սահմանագծման»,– նշել է նա։

Քաղաքագետը գործընթացներին ուշադիր հետևելու անհրաժեշտություն է ընդգծել հատկապես Հարավային Կովկասի երկրների և Հայաստանի իշխանության համար։ Նրա խոսքով՝ պետք է խուսափել Ռուսաստանի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի դեմ կտրուկ շրջադարձերից և ընտրել առավել անվտանգային ու կայուն տարբերակը։

Աղբյուր՝ 168.am

Թրամփ․ «Անհապաղ ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար»
Քաղաքականություն5 hours ago

Թրամփ․ «Անհապաղ ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար»

Իրանի դեմ գործողությունների ընթացքում զոհվել է 21, վիրավորվել՝ 865 ամերիկացի զինծառայող
Արտաքին աշխարհ8 hours ago

Իրանի դեմ գործողությունների ընթացքում զոհվել է 21, վիրավորվել՝ 865 ամերիկացի զինծառայող

«Գազելի» վարորդը Նուբարաշենում բախվել է ծառին և մահացել
Հասարակություն8 hours ago

«Գազելի» վարորդը Նուբարաշենում բախվել է ծառին և մահացել

Սոչիի օդանավակայանում անօդաչուի բեկորներից հրդեհ է բռնկվել․ «Աերոֆլոտը» փոխել է չվերթները
Արտաքին աշխարհ8 hours ago

Սոչիի օդանավակայանում անօդաչուի բեկորներից հրդեհ է բռնկվել․ «Աերոֆլոտը» փոխել է չվերթները

Էր Ռիադի օդանավակայանի հարվածից 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրավորվել
Արտաքին աշխարհ8 hours ago

Էր Ռիադի օդանավակայանի հարվածից 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրավորվել

«Մարդկային այդ տեսակը աղբ չէ, այլ մեր օրգանիզմի մի մասն է, որը պետք է բուժել». Հակոբ Բադալյան
Քաղաքականություն8 hours ago

«Մարդկային այդ տեսակը աղբ չէ, այլ մեր օրգանիզմի մի մասն է, որը պետք է բուժել». Հակոբ Բադալյան

Ավելի քան 30 միլիոն իրանցի պատրաստ է զենք վերցնել ամերիկյան ագրեսիայի դեպքում․ Ռեզային
Քաղաքականություն9 hours ago

Ավելի քան 30 միլիոն իրանցի պատրաստ է զենք վերցնել ամերիկյան ագրեսիայի դեպքում․ Ռեզային

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել Դոնեցկի և Խարկովի մարզերի 4 բնակավայրի նկատմամբ
Արտաքին աշխարհ9 hours ago

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել Դոնեցկի և Խարկովի մարզերի 4 բնակավայրի նկատմամբ

«Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը». Գերասիմ Վարդանյան
Քաղաքականություն9 hours ago

«Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը». Գերասիմ Վարդանյան

«Ինչքան էլ վախի մթնոլորտ լինի, կան մարդիկ, որոնք պայքարի մեջ են մտնում». Լևոն Քոչարյան
Քաղաքականություն9 hours ago

«Ինչքան էլ վախի մթնոլորտ լինի, կան մարդիկ, որոնք պայքարի մեջ են մտնում». Լևոն Քոչարյան