«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV

Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 10-ին դեմ է արտահայտվել մահապատժին՝ այն անվանելով «անընդունելի»։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Նիդալ Հասանի մահապատիժը ուղիղ եթերում հեռարձակելու ծրագրերի մասին հայտարարությունից մի քանի օր անց։

X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ պապը մեջբերել է Կաթոլիկ եկեղեցու մահապատժի վերաբերյալ նորացված ուսմունքը, որն ընդունվել է Ֆրանցիսկոս պապի օրոք։ Այդ դիրքորոշմամբ մահապատիժը համարվում է մարդու անքակտելի արժանապատվության ոտնահարում։

«Հանրային բարօրությունը կարելի է պաշտպանել, իսկ արդարության պահանջները՝ կատարել առանց մահապատժի կիրառման»,— ասվում է Լևոն XIV-ի գրառման մեջ։ Նշվում է նաև, որ ժամանակակից քրեակատարողական համակարգերը հնարավորություն են տալիս պաշտպանել հասարակությունը՝ մեղավորներին չզրկելով քավության հնարավորությունից։

Պապը ուղղակիորեն չի անդրադարձել Նիդալ Հասանի նախատեսվող մահապատժին։ Սակայն նույն օրը Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը քննադատել է ԱՄՆ իշխանությունների ծրագիրը՝ մահապատժի հեռարձակումը համարելով «անընդունելի»։ Նրա խոսքով՝ մահը տեսարանի վերածելն անթույլատրելի է նույնիսկ ծանր հանցագործություն կատարած անձի դեպքում։ Պարոլինը նաև նշել է, որ Կաթոլիկ եկեղեցին լիովին դեմ է մահապատժին, քանի որ այն անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ և զսպող ազդեցություն չի ունենում։

Նիդալ Հասանը մեղավոր է ճանաչվել 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում հրաձգության հետևանքով 13 մարդու սպանության և ևս 32-ին վիրավորելու համար։ Նախապես հայտարարված ծրագրերի համաձայն՝ նրա մահապատիժը պետք է իրականացվի դեկտեմբերի 3-ին։

2018 թվականին Ֆրանցիսկոս պապը փոփոխություն էր կատարել Կաթոլիկ եկեղեցու կաթեխիզիսում՝ ամրագրելով մահապատժի անթույլատրելիությունը ցանկացած հանգամանքում։ Մինչ այդ եկեղեցական ուսմունքը բացառիկ դեպքերում թույլ էր տալիս մահապատիժը, եթե այն համարվում էր մարդկային կյանքերը պաշտպանելու միակ միջոցը։

Պենտագոնի ծրագրերին դեմ է արտահայտվել նաև ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Քոքլին։ Նա իր ցնցումն ու խոր վիշտն է հայտնել՝ որոշումը որակելով որպես մահվան մշակույթի քարոզչություն և կոչ անելով վերանայել այն։ Քոքլին ընդգծել է, որ Հասանի հանցագործությունները չեն կարող արդարացվել, սակայն նրա հրապարակային մահապատիժը կարող է խաթարել ամերիկյան հասարակության բարոյական հիմքերը։

Աղբյուր՝ 168.am

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր
Հասարակություն8 hours ago

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն8 hours ago

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան
Քաղաքականություն9 hours ago

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ
Քաղաքականություն9 hours ago

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին
Ժամանց9 hours ago

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով
Սպորտ9 hours ago

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV
Արտաքին աշխարհ9 hours ago

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV

«Խմբային բոյկոտը կարող է խախտել Շերմանի օրենքը». ԱՄՆ-ը ստուգում է 5 հեռուստաալիք
Արտաքին աշխարհ9 hours ago

«Խմբային բոյկոտը կարող է խախտել Շերմանի օրենքը». ԱՄՆ-ը ստուգում է 5 հեռուստաալիք

«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան
Ժամանց9 hours ago

«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր». Զելենսկի
Քաղաքականություն9 hours ago

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր». Զելենսկի