«Ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է»․ Գայանե Գասպարյանը դատարանում պարզաբանումներ տվեց – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է»․ Գայանե Գասպարյանը դատարանում պարզաբանումներ տվեց

«Ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է»․ Գայանե Գասպարյանը դատարանում պարզաբանումներ տվեց

Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հիմնական մեղադրյալներից Գայանե Գասպարյանը դատարանում հայտարարել է, որ համալսարանի ֆինանսական ճգնաժամի պատճառը աշխատավարձերի երկու՝ 20-ական տոկոսով բարձրացումն է, և դրա պատասխանատվությունն ինքն է կրում։

Դատարանում շարունակվել է մեղադրյալների խոսքի ներկայացումը մեղադրական եզրակացության վերաբերյալ։ Գասպարյանը նշել է, որ մեղադրականում աշխատավարձերի բարձրացման չափը երեք անգամ ներկայացվել է որպես 25 տոկոս, մինչդեռ, իր խոսքով, աշխատավարձերը կես տարվա ընթացքում երկու անգամ բարձրացվել են 20 տոկոսով։ Նրա ներկայացմամբ՝ ընդհանուր աճը կազմել է 40 տոկոս, իսկ հարկերը ներառելու դեպքում՝ 50 տոկոս, ոչ թե փաստաթղթում նշված 25 տոկոսը։

Գասպարյանը հայտնել է, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախարարի հետ չի քննարկել, քանի որ համալսարանն այդ ժամանակ ունեցել է որոշակի ինքնուրույնություն։ Նրա խոսքով՝ աշխատավարձերը սկզբում բարձրացվել են համալսարանի ֆինանսիստների հաշվարկների հիման վրա, իսկ կես տարի անց իրականացվել է ևս մեկ 20 տոկոսանոց բարձրացում։ Բարձրացումը վերաբերել է ոչ միայն դասախոսներին, այլև ամբողջ անձնակազմին՝ այդ թվում տնտեսական և գրադարանի աշխատակիցներին։

«Ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է։ Ես եմ այս ճգնաժամը ստեղծել՝ աշխատավարձերը երկու անգամ 20-ական տոկոսով բարձրացնելով»,— դատարանում ասել է Գայանե Գասպարյանը։

Նա նաև պատմել է, որ ֆինանսական խնդիրներից հետո դիմել է համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանին, որն այդ ժամանակ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Գասպարյանի խոսքով՝ նա փորձել է բանկերից վարկ ստանալ, սակայն բարձր տոկոսների պատճառով խնդրել է աջակցել կառավարությունից վարկ ստանալու հարցում։

Դատախազությունը մեղադրյալներին ներկայացրել է 208 միլիոն դրամի գույքային պահանջ։ Գասպարյանի շահերի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր պաշտպանյալին վերագրվող արարքների նկարագրություններն ու դրանց հիմքում դրված փաստերը միմյանց հետ տրամաբանական կապ չունեն։ Պաշտպանի խոսքով՝ գույքը 215 միլիոն դրամով՝ շուկայական արժեքից բարձր գնով, օտարվել է, իսկ գումարը մուտքագրվել է պետական բյուջե, ուստի վնասի մասին ձևակերպումն անհասկանալի է։

Գործով մյուս մեղադրյալ Արթուր Ավագյանի պաշտպանը նույնպես պնդել է, որ առաջադրված մեղադրանքը իրավական հիմք չունի։ Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացությունում նկարագրված գործարքները պետական գույքի տնօրինման սովորական գործընթացներ են, որոնցում հանցագործության հատկանիշներ չկան։ Պաշտպանը նշել է, որ Ավագյանը չի ունեցել գույքն օտարելու կամ այդ հարցով որոշումներ կայացնելու լիազորություն, իսկ գործարքների արդյունքում պետությանը գույքային վնաս չի պատճառվել։

Աղբյուր՝ aravot.am

«Ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է»․ Գայանե Գասպարյանը դատարանում պարզաբանումներ տվեց
Քաղաքականություն2 hours ago

«Ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է»․ Գայանե Գասպարյանը դատարանում պարզաբանումներ տվեց

«Չինաստանը դատապարտում է հարձակումը». Մաո Նին
Արտաքին աշխարհ2 hours ago

«Չինաստանը դատապարտում է հարձակումը». Մաո Նին

«Եթե շուկաներ չես ստեղծում, մարդն ի՞նչ անի»․ Լևոն Քոչարյան
Տնտեսություն2 hours ago

«Եթե շուկաներ չես ստեղծում, մարդն ի՞նչ անի»․ Լևոն Քոչարյան

Գառնիկ Դանիելյան․ «Փաշինյանն իր թևերն է փռել»՝ նախարարին չքննադատելու համար
Քաղաքականություն3 hours ago

Գառնիկ Դանիելյան․ «Փաշինյանն իր թևերն է փռել»՝ նախարարին չքննադատելու համար

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Իրանի դեսպանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնումը
Քաղաքականություն4 hours ago

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Իրանի դեսպանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնումը

«Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին». Լավրովը՝ Զելենսկու մասին
Արտաքին աշխարհ4 hours ago

«Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին». Լավրովը՝ Զելենսկու մասին

«Պատմությունը ՔՊ-ի համար գրված ու արձանագրված է». Հայկ Դեմոյան
Քաղաքականություն4 hours ago

«Պատմությունը ՔՊ-ի համար գրված ու արձանագրված է». Հայկ Դեմոյան

«Կբախվենք մեծ կատաստրոֆաների, եթե կանխարգելիչ քայլեր չանենք»․ Տիգրան Բյուզանդյան
Առողջություն6 hours ago

«Կբախվենք մեծ կատաստրոֆաների, եթե կանխարգելիչ քայլեր չանենք»․ Տիգրան Բյուզանդյան

ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել
Արտաքին աշխարհ6 hours ago

ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել

«Սա պետության ամոթն է». 28-ամյա հաշմանդամություն ունեցող երիտասարդը զրկվել է սոցիալական բնակարանի իրավունքից
Հասարակություն6 hours ago

«Սա պետության ամոթն է». 28-ամյա հաշմանդամություն ունեցող երիտասարդը զրկվել է սոցիալական բնակարանի իրավունքից