Քաղաքականություն

«Իշխանությունները զիջումների են գնում նույնիսկ Սահմանադրության հարցում». Օլիվիե Ֆոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությունները թուրքական և ադրբեջանական ճնշումների ներքո հակված են զիջումների գնալ նույնիսկ Սահմանադրության հարցում։

Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում՝ Դաշնակցություն կուսակցության Հայաստանի ընկերվարական կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և կուսակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպման մասին գրառման մեջ։

Ֆորի խոսքով՝ քննարկման թեմաներից էին ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ողբերգական ճակատագիրը, Արցախի հայերի վերադարձի իրավունքը և Հայաստանի քաղաքական իրավիճակը։

«Գործող իշխանությունները թուրքական և ադրբեջանական ճնշումների ներքո հակված են զիջումների գնալ նույնիսկ սեփական Սահմանադրության հարցում», — գրել է նա։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version