Քաղաքականություն
«Այսուհետ ծառայելու եմ ՀՀ և ՀՀ քաղաքացուն». Էմմա Պալյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին պատգամավոր Էմմա Պալյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
Պալյանը նշել է, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է «քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկի»՝ Ալեն Սիմոնյանի հետ։
«Այսուհետ ծառայելու եմ ՀՀ և ՀՀ քաղաքացուն ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պատասխանատու պաշտոնում»,- գրել է նա՝ նոր պաշտոնում նշանակվելու և իրեն ցուցաբերված վստահության համար շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին ու իր քաղաքական ընտանիքին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Աղբյուր՝ 168.am