Քաղաքականություն
Զալուժնին Զելենսկիից առաջ է անցնում վարկանիշով․ Newsweek

Newsweek-ի հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավոր հնարավոր մրցակիցը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին է։
Rating Group-ի հարցման տվյալներով՝ Զալուժնուն վստահում է հարցվածների 64%-ը, իսկ Զելենսկուն՝ 53%-ը։
Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավոր թեկնածուների և առաջադրումների մասին քննարկումները ակտիվացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչերից հետո։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Նշվում է նաև, որ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածներից։
Աղբյուր՝ 168.am