Հասարակություն

Մեկ շաբաթում 505 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել, 518-ը՝ առանց վարորդական իրավունքի

Հոկտեմբերի 5-ից 12-ը Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19 126 խախտում։ Այդ ընթացքում 505 վարորդ եղել է ոչ սթափ, իսկ 518 անձ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Երևանում արձանագրվել է 4147 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 211 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 120 անձ։ 586 հետիոտն անցել է ճանապարհը ոչ սահմանված վայրում, 581 վարորդ մեքենան վարել է ծխելով, 286-ը՝ չամրակապված, իսկ 220-ը՝ հեռախոսից օգտվելով։

Մայրաքաղաքում 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 74-ը՝ առանց տեխնիկական զննության, 54-ը՝ լուսարձակների անսարքությամբ, իսկ 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 141 անձ։

Մարզերում պարեկները հայտնաբերել են 14 979 խախտում, հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 237 տրանսպորտային միջոց։ Այստեղ հայտնաբերվել է ոչ սթափ 316 վարորդ և առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 398 անձ։ 3549 վարորդ երթևեկել է չամրակապված, 2016-ը գերազանցել է արագությունը, 779-ը վարելիս օգտվել է հեռախոսից, իսկ 202 հետիոտն անցել է ճանապարհը ոչ սահմանված վայրում։

Մարզերում 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 750-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 328-ը՝ լուսարձակների անսարքությամբ, իսկ 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version