Արտաքին աշխարհ

FirePoint-ը հայտարարել է ՌԴ ուղղությամբ ուկրաինական բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին

Ուկրաինական պաշտպանական FirePoint ընկերությունը հայտարարել է, որ առաջին անգամ ՌԴ տարածքի ուղղությամբ արձակել է հայրենական արտադրության բալիստիկ հրթիռ։ Այս մասին, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Տերեխը։

Խոսքը FP-7 տակտիկական հրթիռի մասին է, որի հեռահարությունը մինչև 300 կմ է։ Տերեխի խոսքով՝ շարունակվում է նաև ավելի մեծ հեռահարությամբ ուկրաինական բալիստիկ հրթիռի մշակումը, որը նախատեսվում է ներկայացնել այս տարի։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version