Հասարակություն

«Ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի»․ քաղաքագետ

Քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանում ուսուցիչներն ու գիտնականները շարունակում են մնալ ամենախոցելի խմբերից՝ ֆինանսական և սոցիալական առումներով։ Նրա խոսքով՝ նման պայմաններում հնարավոր չէ հզոր ու բարեկեցիկ պետություն կառուցել։

«Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին՝ թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական ու թե՛ մնացյալ առումներով, մոռացե՛ք հզոր պետություն ունենալու մասին»,- նշել է նա։

Քաղաքագետի պնդմամբ՝ մինչ պարգևավճարները հասնում են «փափուկ աթոռներին ոչինչ չանողներին», գիտնականներն ու ուսուցիչները ստիպված են գոյության պայքար մղել։ Նա զգուշացրել է, որ այս պայմանների շարունակության դեպքում երկիրը կունենա «գավառական մշակույթ, գավառական մտածողություն, գավառական ճարտարապետություն ու գավառամիտներից կազմված պետականության «շինարարներ»»։

«Ինչքա՜ն էլ սիրեմ դասախոսել, ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի»,- ասել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ հատկապես ծանր է այն ուսուցիչների ու դասախոսների վիճակը, որոնց համար դա միակ աշխատանքն է։

Նրա խոսքով՝ ապագա Հայաստանում ամենաբարձր վարձատրվողները պետք է լինեն ուսուցիչները, գիտնականներն ու զինվորականները, հակառակ դեպքում հնարավոր չի լինի լավ պետություն ունենալ։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version