Ժամանց
62-ամյա բրիտանուհին 3 տարում 200 զուգընկեր է ունեցել
62-ամյա բրիտանուհի Կարոլ Բոունը 2008-ից 2010թթ` սեռական հարաբերություններ է ունեցել 200 տղամարդկանց հետ: Ինչպես հայտնում է mignews.com-ը, Բոունը ծանոթացել է իր զուգընկերների հետ ծանոթացման 13 տարբեր կայքերի միջոցով: Ըստ բրիտանուհու` իրեն դուր են գալիս 30-40 տարեկան տղամարդիկ, ինքը լուրջ հարաբերություններ չի փնտրում և ուղղակի վայելում է կյանքը: Թոշակառուն, ով արդեն 6 թոռ ունի, ասել է, որ 50-ից բարձր տղամարդիկ չեն կարողանում իրեն տալ այն, ինչ ավելի երիտասարդները:
«Եթե իմ հերթական զուգընկերը գիշերում է իմ տանը, ապա ես ուրիշ սենյակում եմ քնում և նույնիսկ չեմ ուզում արթնանալ նրա կողքին»,- բրիտանուհու խոսքերը մեջբերում է Mignews-ը:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: