Լոնդոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղղակի կապ գոյություն ունի Facebook սոցցանցում վիտուալ ընկերների քանակի և մարդու ուղեղի որոշ հատվածներում գտնվող գորշ նյութի քանակի միջև: Այս մասին հաղորդվում է EurekAlert կայքում:
Գիտնականները պարզել են, որ մարդ ինչքան շատ ընկերներ դու ունի Facebook-ում, այնքան շատ են ուղեղի 4 մասերում գտնվող գորշ զանգվածները: Առաջին հետազոտությանը մասնակցել է 126 մարդ, այնուհետև արդյունքները հաստատվել են ևս 40 մարդու փորձի վրա: Երրորդ փորձում գիտնականները մանրամասն ուսումնասիրել են 65 մարդու տվյալներ, բացի այդ, ճշտել են նրանց իրական ընկերների թիվը:
Հետազոտությունը պարզել է, որ իրական ընկերների և վիրտուալ ընկերների թիվը ազդում է ուղեղի այն հատվածի չափերի վրա, որը պատասխանատու է զգացմունքների առաջացման համար:
Սակայն ուղեղի մյուս երեք հատվածների վրա ազդեցություն ունենում է միայն վիրտուալ ընկերների թիվը: Այստեղից հետազոտողները գալիս են այն եզրակացության, որ մարդու ուղեղի տարբեր հատվածներ պատասխանատու են տարբեր տեսակի շփման համար:
Գիտնականները նշում են սակայն, որ շատ` դեռ չի նշանակում լավ: Որոշ դեպքերում ուղեղի որոշ հատվածներում գորշ նյութի քանակությունը կապված է որևէ առաջադրանքի վրա կենտրոնալ չկարողանալու հետ:
Հետազոոտությանը մասնակցած կամավորների միջին տարիքը եղել է 23-ը: