Արտաքին աշխարհ
Քադաֆին եղել է աշխարհի ամենահարուստ մարդը․ Որքան էր կարողությունը
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահից հետո տեղեկություն է հրապարակվել նրա ֆինանսական դրության մասին: Պարզվել է՝ Քադաֆին աշխարհի ամենահարուստ մարդն է եղել:
Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով Լիբիայի նոր իշխանությունների պաշտոնական տվյալները, Քադաֆիի կարողությունը գնահատվել է 200 մլրդ դոլար: Այսպիսով, Ջամահիրիայի նախկին առաջնորդն ավելի հարուստ էր, քան մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմին, որը համարվում էր 2010-2011 թթ. Երկիր մոլորակի ամենահարուստ մարդը: Իսկ Սաուդյա Արաբիայի թագավորը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ կառավարիչը, Քադաֆիի կարողությանը զիջում է 10 անգամ:
Իր գումարները Քադաֆին պահել է բանկային հաշիվներում, ամբողջ աշխարհում ներդրել է անշարժ գույքի և կորպորատիվ ներդրումների մեջ: Նախկին բռնապետի այդպիսի ակտիվներից է Լոնդոնի հարուստ թաղամասերից մեկում գտնվող 15 մլն դոլար արժողությամբ առանձնատունը, որը նա գնել է 2009 թ.:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: