Արտաքին աշխարհ
Եվրոպան բնակչությանը դեղահաբեր է բաժանում, որի վրա գրված է՝ օգտագործել միջուկային վթարի դեպքում
Բաբկեն Հասրաթյանը ֆեյսբուքում գրել է․
Արդեն մի քանի օր է, Բելգիայի դեղատները տեղի բնակչությանը պարտադիր պայմանով կանչում եւ անվճար դեղահաբեր են բաժանում ու կոչ անում՝ դրանք անպայման պահել ձեռքի տակ եւ իշխանությունների հրահանգի դեպքում արագ օգտագործել։
Իսկ դեղահաբի վրա գրված է՝ ‘’օգտագործել միջուկային վթարի դեպքում եւ իշխանությունների հստակ հրամանով’’…
Եվրոպան պատրաստվում ա միջուկային պատերազմի…
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: