Արտաքին աշխարհ
Արհեստական բանականությամբ բացահայտվել է Նապոլեոնի 1809 թվականի գաղտնագրված ուղերձը
GPT-6 Astra նեյրոցանցի օգնությամբ վերծանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ուղերձը, որի բովանդակությունը շուրջ 217 տարի անհայտ էր։ Այդ մասին հայտնել է The Telegraph-ը։
1809 թվականին գեներալ Օգյուստ դը Մարմոնին ուղարկված նամակը փոխանցվել էր Նապոլեոնի խորթ որդու՝ Էժենի միջոցով։ Այն տեղեկություններ էր ներառում Ֆրանսիայի և Ավստրիայի զորքերի տեղաշարժերի ու թվաքանակի վերաբերյալ՝ երկու երկրների ռազմական առճակատումից առաջ։
Վերծանման աշխատանքներն իրականացրել է SentinelOne ընկերության արհեստական բանականության ինժեներ Քարթեր Չերչը։ Նրա խոսքով՝ նեյրոցանցին մոտ վեց ժամ է անհրաժեշտ եղել շուրջ 1300 նիշ մշակելու և դրանք գաղտնագրաբաններին հայտնի գաղտնագրի տարրերի հետ համադրելու համար։
Վերլուծության ընթացքում կիրառվել է «իմիտացված թրծում» մեթոդը։ Համակարգը փորձարկել է բառերի տարբերակներ, ապա արդյունքները համեմատել գեներալ Մարմոնի պահպանված այլ տեքստերի հետ։
Վերծանված ուղերձում Նապոլեոնը գեներալին հրահանգել է պատրաստվել երթի և չվախենալ «մի քանի ջոկատներից կամ խաժամուժի կույտից»։ Նամակում նաև նշվել է, որ Ավստրիան «անմիջապես կհարձակվի բոլոր կողմերից»։
Աղբյուր՝ 168.am