Տնտեսություն
Օվերչուկը նշել է՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու տարիներին երկրի տնտեսությունը զգալի աճ է գրանցել։ Նա «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։
Օվերչուկի տվյալներով՝ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է 12,4 միլիարդ դոլարի, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 26-27 միլիարդ դոլար։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միություններում գտնվելն անհնար է։
Աղբյուր՝ 168.am