Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակում որոշում կընդունի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ՝ չբացառելով ամերիկյան ռազմական գործողությունների վերսկսումը, հայտնում է Reuters-ը։

Սպիտակ տնից հեռանալիս լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչնչացվելու է», և որ հարցը միայն այն է, թե դա տեղի կունենա «հեշտ, թե դժվար ճանապարհով»։ Միաժամանակ նա պնդել է, որ Իրանը «գործնականում հրաժարվում է» միջուկային զենք ստեղծելու ծրագրերից։

Հայտարարությունը հնչել է Axios-ի հրապարակումից մեկ օր անց։ Պարբերականի տվյալներով՝ Քեմփ-Դեյվիդում տեղի է ունեցել Թրամփի ազգային անվտանգության հարցերով առաջատար խորհրդականների գաղտնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի տարբերակները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենում հութիների միջև հակամարտության շուրջ իրավիճակը։

Reuters-ին աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան խոշոր հարվածների վերսկսման դեպքում Իրանը պատրաստում է ավելի լայնածավալ և կոշտ պատասխան։ Նրանց խոսքով՝ Թեհրանը միաժամանակ շարունակում է դիվանագիտական ջանքերը, սակայն Իրանի ղեկավարության ներսում դրանց հաջողության հավանականությունը ցածր են գնահատում։

Գործակալության տվյալներով՝ իրանցի ռազմական հրամանատարները քննարկում են հնարավոր թիրախների շրջանակի ընդլայնումը։ ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներից բացի, թիրախների թվում կարող են հայտնվել նաև ամերիկյան ռազմական գործողություններին աջակցող երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքից դուրս գտնվող օբյեկտներ։

Այս ծրագրերը քննարկվում են յոթ ամիս տևած հակամարտությունից հետո, որը սկսվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով։ Ապրիլի 8-ին կնքված հրադադարը դադարեցրել էր լայնածավալ մարտական գործողությունները, սակայն առանձին բախումները շարունակվել էին։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկել է մարդասիրական այց կազմակերպել Բաքու
Քաղաքականություն58 minutes ago

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկել է մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Թեհրանը միջուկային ծրագրի հարցում որոշումները կկայացնի՝ ազգային շահերից ելնելով
Արտաքին աշխարհ59 minutes ago

Թեհրանը միջուկային ծրագրի հարցում որոշումները կկայացնի՝ ազգային շահերից ելնելով

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ ռազմական նոր գործողության դեպքում պատասխանը կկոշտանա
Արտաքին աշխարհ60 minutes ago

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ ռազմական նոր գործողության դեպքում պատասխանը կկոշտանա

Բնապահպան Սիլվա Ադամյանը հակադարձել է Ալիևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին
Քաղաքականություն60 minutes ago

Բնապահպան Սիլվա Ադամյանը հակադարձել է Ալիևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Ռոբերտ Ֆիցոն նախընտրական ուղերձում աջակցել է Ալեքսանդր Վուչիչին
Քաղաքականություն5 hours ago

Ռոբերտ Ֆիցոն նախընտրական ուղերձում աջակցել է Ալեքսանդր Վուչիչին

Իրանում քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր կգործարկվի
Արտաքին աշխարհ5 hours ago

Իրանում քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր կգործարկվի

Անի Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է
Առողջություն5 hours ago

Անի Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը
Քաղաքականություն5 hours ago

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը

1988-ին ԱՄՆ ԿՀՎ-ն Արցախյան շարժումը դիտարկում էր որպես ԽՍՀՄ-ի լայն ճգնաժամի հնարավոր աղբյուր
Քաղաքականություն5 hours ago

1988-ին ԱՄՆ ԿՀՎ-ն Արցախյան շարժումը դիտարկում էր որպես ԽՍՀՄ-ի լայն ճգնաժամի հնարավոր աղբյուր

Ռուսաստանի ռազմակայանի ապագան Հայաստանում կախված է ՌԴ-Թուրքիա հարաբերություններից․ «Հայացք Երևանից»
Քաղաքականություն6 hours ago

Ռուսաստանի ռազմակայանի ապագան Հայաստանում կախված է ՌԴ-Թուրքիա հարաբերություններից․ «Հայացք Երևանից»