Տնտեսություն
Վրաստանի ՀՆԱ-ն օգոստոսին աճել է 6.3 տոկոսով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի օգոստոսին երկրի իրական համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 6.3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Առաջին ութ ամիսների միջին տնտեսական աճը կազմել է 7.6 տոկոս։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ օգոստոսին Վրաստանի մասնավոր բիզնեսի՝ ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությունը կազմել է 16.85 միլիարդ լարի՝ տարեկան կտրվածքով աճելով 12.1 տոկոսով։
Աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ տնտեսական աճին առավելապես նպաստել են մշակող արդյունաբերությունը, տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, առևտուրը, տրանսպորտն ու պահեստավորումը։ Շինարարության ոլորտում արձանագրվել է նվազման միտում։
Աղբյուր՝ 168.am