Հասարակություն
Առանձին օրերին սպասվում են անձրև և ամպրոպ
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսմամբ՝ Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան, ինչպես նաև հոկտեմբերի 6-ին՝ հիմնականում երեկոյան ժամերին, սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի գիշերը ևս հնարավոր են տեղումներ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-17 մ/վ-ի։
Հոկտեմբերի 8-10-ին Երևանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի երեկոյան, 6-ի գիշերը և ցերեկը, 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, ինչպես նաև 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում կանխատեսվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ հորդառատ տեղումներ։
Հոկտեմբերի 8-ին և 10-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Աղբյուր՝ aravot.am