Հասարակություն
Զովունիում «Kia»-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը․ մեկ մարդ տեղափոխվել է Երևան
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի 23-րդ փողոցում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Kia»-ն նաև բախվել է բետոնե էլեկտրասյանը։
Աղբյուր՝ 168.am