Քաղաքականություն
«Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների». «Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Երևանի 2808-ամյակի առթիվ շնորհավորական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մայրաքաղաքը պետք է լինի ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի քաղաք՝ պահպանելով իր պատմական դիմագիծն ու շարունակաբար զարգանալով։
Կուսակցության համոզմամբ՝ երևանցիները խաղաղություն են ցանկանում, իսկ Հայաստանի և Երևանի համար հնարավոր է այն հաստատել առանց զիջումների։
«Ուժեղ Հայաստան»-ը նաև հայտարարել է, որ ամեն օր աշխատում է «Ուժեղ Երևանի՝ Ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի» համար։
Աղբյուր՝ yerevan.today