Քաղաքականություն
«Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը կարծում է, որ Նոբելյան մրցանակի կոմիտեն, մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ դիմումը, կարող էր կասկածներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված «խաղաղության» վերաբերյալ կամ բավարար կարևորություն չտալ այդ հարցին։
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն: Կարծում եմ՝ կա նաև այդ հանգամանքը»,– գրել է Զաքարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Թրամփը սոցցանցում դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ կարգավորել է ութ հակամարտություն, մինչդեռ խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է մի կին, որին, իր խոսքով, ոչ ոք չի ճանաչում և հայտնի չէ, թե ինչի համար է նա մրցանակ ստացել։
Զաքարյանը նշել է, որ տարբեր աղբյուրներ մրցանակակիր կնոջը ներկայացնում են որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով և շահերի պաշտպան։ Նրա գնահատմամբ՝ Թրամփի գրառումից նաև երևում է, որ ԱՄՆ նախագահը դժգոհ է Նորվեգիայից և տեղի ունեցած որոշումից։
Զաքարյանը պնդել է, որ Թրամփը հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից և ակնկալել, որ ԱՄՆ-ն ու իր նախագահը խաղաղության ութ մրցանակի կարժանանային՝ յուրաքանչյուր կարգավորված հակամարտության համար։
Նա նաև նշել է, որ նախորդ տարիներին Նոբելյան կոմիտեն, իր կարծիքով, բավարար վստահություն չի ունեցել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում։ Ըստ Զաքարյանի՝ այդ հակամարտությունները ևս Թրամփը ներառում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքում։
Զաքարյանի փոխանցմամբ՝ նախորդ տարիներին Թրամփին խաղաղության մրցանակ շնորհելու համար Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդենը, ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսան և Կլաուդիա Թեննին, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը։
Աղբյուր՝ 168.am