Քաղաքականություն
Թրամփի նախաձեռնությամբ Պուտինի հետ զրույցի մեծ մասը նվիրված է եղել Ուկրաինային․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի հիմնական մասը նվիրված է եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցի քննարկումը նախաձեռնել է ԱՄՆ նախագահը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ղեկավարների զրույցը բնութագրել էր որպես ջերմ և ընկերական։ Նրա տեղեկություններով՝ այս հեռախոսազրույցը մոտ կես ժամով ավելի երկար է տևել, քան նախագահների նախորդ զանգը։
Աղբյուր՝ 168.am