Հասարակություն
«Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Երևանում մահվան ելքով վթար է տեղի ունեցել։ Արարատի մարզի 65-ամյա բնակիչ Արտաշ Ս.-ն Նուբարաշեն 9-րդ փողոցում վարել է «Գազել» մակնիշի բեռնատար, երբ ինքնազգացողության վատացում է ունեցել և բախվել ծառին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուր՝ 168.am