Քաղաքականություն
«Պատմությունը ՔՊ-ի համար գրված ու արձանագրված է». Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունում գրեթե ոչ ոք չի մնացել, և իշխանություններին մեղադրել է պետականությունը կորցնելու ու երկիրը «բոլոր ուժերի պարապ վախտի խաղալիքը» դարձնելու մեջ։
Դեմոյանը պնդել է, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց վրայից հեռացնել պատասխանատվությունը՝ «կեղտոտ ու արյունոտ հետքերը» մաքրելու միջոցով։ Նրա խոսքով՝ ապագայում իրենց առաջադրվելիք մեղադրանքների առաջին երկու կետերը կարող են վերաբերել «ցեղասպանական գործողության ու էթնիկ զտման մեջ հանցակցությանը ոճրագործ կողմի հետ» և «կանխորոշված ելքով պատերազմի հրահրմանն ու բանակի պարտության սպասարկմանը»։
«Պատմությունը ՔՊ-ի համար գրված ու արձանագրված է»,— գրել է Դեմոյանը՝ հավելելով, որ գալու է «դատաստանի ու իրական արդարադատության ժամանակը»։ Նա նաև նշել է, որ այդ ժամանակ կդրսևորվի «իրական պատմության» անողոքությունը։
Աղբյուր՝ 168.am