Տնտեսություն
«Եթե շուկաներ չես ստեղծում, մարդն ի՞նչ անի»․ Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Դվին համայնքում հայտարարել է, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարի ևս լուրջ անկում է արձանագրվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների սրումը խնդիրներ է առաջացրել հայկական գյուղատնտեսական ապրանքների իրացման հարցում։
«Մեր գյուղացին բերք է արտադրում, ի վերջո, այդ բերքը պետք է տեղ հասնի, վաճառվի։ Եթե շուկաներ չես ստեղծում, մարդն ի՞նչ անի»,- ասել է Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։
Պատգամավորը նշել է, որ ընդդիմությունը երկար ժամանակ նախազգուշացրել է հնարավոր խնդիրների մասին, սակայն դրա համար քննադատության է արժանացել։ Նա ընդգծել է, որ հարցը պետք է դիտարկել գյուղացու շահի տեսանկյունից՝ ապահովելով արտադրված բերքի իրացման հնարավորությունը։
Աղբյուր՝ yerevan.today