Քարերը նետելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Քարերը նետելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը

Ներկայիս աշխարհացունց իրադարձությունների առիթով նպատակահարմար ենք համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակին արված կանխատեսումները Խորհրդային Միության կործանման անխուսափելիության եւ հետագայում նրա վերականգնման հավանականության մասին։

iLur

– Հռոմի անկումից հետո մարդկությունը վերջնականապես համոզվեց, որ աշխարհում հավերժություն չկա, ուստի պարզ է, որ վերջին գաղութային համակարգն էլ, այսինքն՝ Խորհրդային կայսրությունը, վաղ թե ուշ պետք է կանգնի փլուզման եզրին (22.10.1990. Ընտրանի, էջ 143)։

* * *

– Բազմազգ, մանավանդ ունիտար պետական կառուցվածք ունեցող Միության գոյությունը հակասում է հասարակության զարգացման օրենքներին։ Բոլոր բազմազգ կայսրությունները վերացել են։ Անկախ մեր կամքից, Խորհրդային Միությունն էլ պետք է վերանա(28.02.1991. Ընտրանի, էջ 172–173)։

* * *

– Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ. Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն (28.02.1991. Ընտրանի, էջ 175)։

* * *

– Հակառակ ժամանակավոր բռնություններին ու հարկադրական նահանջներին, միեւնույն է` Հայաստանը եւ խորհրդային մյուս հանրապետությունները վաղ թե ուշ պետք է հասնեն լիակատար անկախության (28.02.1991. Ընտրանի, էջ 177)։

* * *

– Չեմ հավատում, որ ներկա ժամանակում հնարավոր է Միությունը պահել բռնի ուժով։ …Հնարավոր է, որ զինվորականների, պետանվտանգության կամ ուրիշների կողմից դավադիր փորձեր արվեն, սակայն այդպիսի փորձերը դատապարտված են ձախողման։ Ես չեմ հավատում, թե Գորբաչովն ինքն այդպիսի կուրս վերցնի (23.04.1991. Ընտրանի, էջ 191)։

* * *

– Հեղաշրջման հետեւանքով Կենտրոնն սպառեց իրեն։ Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եւ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին, նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ։ (26.08.1991. Ընտրանի, էջ 221)։

* * *

– Վաղվա Ռուսաստանը, նույնիսկ սեփական կամքին հակառակ, ստիպված կլինի իրեն ճանաչել նախկին ԽՍՀՄ‑ի ռազմաքաղաքական շահերի ժառանգորդը (1.02.1992. Ընտրանի, էջ 264)։

* * *

– Խուսափելով անգամ կայսրության վերականգնումից, Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է զգա իր ավանդական ռազմաստրատեգիական շահերը։ Եթե չզգա անգամ, նրան զգացնել կտան, քանի որ… վակուումը առանձնահատկություն ունի լցվելու այլ ուժերով, որ Ռուսաստանի համար հանդուրժելի չի կարող լինել։ Նա չի կամենա նախկին կայսրության ծայրամասային տարածաշրջանները թեկուզ որպես ազդեցության ոլորտներ զիջել այլ ուժերի (22.03.1992. Ընտրանի, էջ 278)։

* * *

– Ռուսաստանը… արդարացի խանդով է վերաբերվում այն փաստին, որ իր լքած ազդեցության գոտիները փորձում են թափանցել այլ ուժեր։ Արեւմուտքի անվտանգության երաշխիքն, իմ կարծիքով, ոչ թե ՆԱՏՕ-ի շուտափույթ ընդարձակումն է, այլ Ռուսաստանի վերջնական դեմոկրատացումը (1997թ. Ընտրանի, էջ 555)։

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին
Քաղաքականություն3 hours ago

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին
Արտաքին աշխարհ3 hours ago

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին

Վարչական դատարանը բավարարել է Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի պահանջը
Հասարակություն3 hours ago

Վարչական դատարանը բավարարել է Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի պահանջը

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար
Քաղաքականություն3 hours ago

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին
Քաղաքականություն3 hours ago

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա
Արտաքին աշխարհ3 hours ago

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է
Հասարակություն3 hours ago

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Հասարակություն3 hours ago

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Աննա Գրիգորյանը պահանջում է վերականգնել «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ կապը
Քաղաքականություն3 hours ago

Աննա Գրիգորյանը պահանջում է վերականգնել «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ կապը

Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս
Տնտեսություն3 hours ago

Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս