Գյուլերը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Գյուլերը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը

Գյուլերը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շուշիում մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Գյուլերն անդրադարձել է Անկարայի և Բաքվի ռազմական համագործակցությանը, ինչպես նաև համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերին։

Նրա խոսքով՝ ցամաքային, օդային և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացվող ամենամյա զորավարժությունները նպատակ ունեն ապահովելու երկու երկրների զինված ուժերի գործառնական համատեղելիությունը։

Անդրադառնալով Շուշիի դաշնակցային հռչակագրին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ այն ավելի է ամրապնդել համագործակցության քաղաքական և ռազմավարական հիմքերը։ Գյուլերի խոսքով՝ անվտանգության հարցերում Թուրքիայի և Ադրբեջանի համերաշխությունը իրավիճակային որոշում չէ, այլ ռազմավարական գործընկերության հետևանք։ Նա այդ մոտեցումը ձևակերպել է այսպես՝ «Ուժեղ Ադրբեջան նշանակում է ուժեղ Թուրքիա»։

Գյուլերը նաև նշել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվելու պատրաստի արտադրանքի մատակարարմամբ։ Նրա խոսքով՝ առաջնահերթություն են լինելու տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ արտադրությունն ու կարողությունների զարգացումը։ Նա համատեղ նախագծերի իրականացման մեծ ներուժ է տեսնում 5-րդ սերնդի «KAAN» կործանիչի, «ANKA III» և «Bayraktar KIZILELMA» անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև օդային համակարգերի ուղղությամբ։

Ներկայացնելով Թուրքիայի՝ մինչև 2035 թվականը նախատեսված տեսլականը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է տեխնոլոգիական անկախության ձեռքբերումը և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարողությունների զարգացումը։

Գյուլերը հավելել է, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է զարգացնել հետախուզության, դիտարկման, էլեկտրոնային աջակցության և տարածաշրջանային տեղորոշման արբանյակային համակարգերը՝ Թուրքիայի զինված ուժերի կարիքներն ամբողջությամբ բավարարելու համար։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել արձագանքել Հայաստանի դեմ հարձակումներին
Քաղաքականություն7 hours ago

Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել արձագանքել Հայաստանի դեմ հարձակումներին

Մամիկոն Ասլանյանը պնդել է, որ Արթուր Օհանյանի դեմ մեղադրանքը շինծու է
Քաղաքականություն7 hours ago

Մամիկոն Ասլանյանը պնդել է, որ Արթուր Օհանյանի դեմ մեղադրանքը շինծու է

Չալաբյան․ ադրբեջանցի զինծառայողը պետք է Հայաստանում դատվի, ապա միայն քննարկվի հնարավոր փոխանակումը
Քաղաքականություն7 hours ago

Չալաբյան․ ադրբեջանցի զինծառայողը պետք է Հայաստանում դատվի, ապա միայն քննարկվի հնարավոր փոխանակումը

Մի շարք մարզերում գիշերը ցրտահարության վտանգ կա
Հասարակություն7 hours ago

Մի շարք մարզերում գիշերը ցրտահարության վտանգ կա

ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել․ պահանջում են կալանավորել ադրբեջանցի զինծառայողին
Հասարակություն7 hours ago

ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել․ պահանջում են կալանավորել ադրբեջանցի զինծառայողին

Գյուլերը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը
Քաղաքականություն7 hours ago

Գյուլերը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը

Ռայլի Բարնսը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական ժառանգությանը
Արտաքին աշխարհ7 hours ago

Ռայլի Բարնսը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական ժառանգությանը

Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է նախապես հստակեցնել ԵՄ շուկայում իր արտադրանքի իրացման հարցը
Քաղաքականություն7 hours ago

Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է նախապես հստակեցնել ԵՄ շուկայում իր արտադրանքի իրացման հարցը

Օվերչուկը ակնկալում է Հայաստանի հետագա կառուցողական ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում
Տնտեսություն7 hours ago

Օվերչուկը ակնկալում է Հայաստանի հետագա կառուցողական ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում

Էդգար Ղազարյան․ պատգամավորական լիազորությունների ժամկետի կրճատման դեպքում կավելացնեմ քաղաքական գործունեության ինտենսիվությունը
Քաղաքականություն7 hours ago

Էդգար Ղազարյան․ պատգամավորական լիազորությունների ժամկետի կրճատման դեպքում կավելացնեմ քաղաքական գործունեության ինտենսիվությունը