Տնտեսություն
Եվրամիությունը Ուկրաինային 2,9 միլիարդ եվրոյի ֆինանսավորում է տրամադրել
Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 2-ին Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է 2,9 միլիարդ եվրո՝ բյուջետային կարիքները և պետական կառավարման համակարգի գործունեությունը ֆինանսավորելու համար։
Փոխանցված գումարից 800 միլիոն եվրոն առաջին անգամ տրամադրվել է Ukraine Facility մեխանիզմի միջոցով՝ 2026–2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկի շրջանակում։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր ԵՄ-ն և անդամ պետությունները Ուկրաինային ընդհանուր առմամբ տրամադրել են 227,4 միլիարդ եվրոյի աջակցություն։ Այդ գումարից 3,8 միլիարդ եվրոն գոյացել է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից։
Հաղորդագրության համաձայն՝ մինչև 2026 թվականի վերջը Ուկրաինայի համար հասանելի կմնա ևս 33,7 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն՝ համապատասխան պայմանների կատարման դեպքում։ Դրանից 29,3 միլիարդ եվրոն նախատեսված է Ուկրաինային աջակցության վարկի, իսկ 4,4 միլիարդ եվրոն՝ Ukraine Facility-ի սկզբնական ծրագրի շրջանակում։
Աղբյուր՝ 168.am