Արտաքին աշխարհ
Թրամփը չի միացրել տեսախցիկը G7-ի առցանց հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի երկրների առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում միակ մասնակիցն է եղել, որի վեբ-տեսախցիկը միացված չի եղել։ Այդ մասին վկայում են հանդիպումից հրապարակված կադրերը։
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հրապարակած տեսանյութում երևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հանդիպման օրակարգում եղել են համաշխարհային էներգետիկ շուկայի իրավիճակը և դիզելային վառելիքի մատակարարումները։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները համաձայնել են իրենց պաշարներից զգալի քանակությամբ դիզելային վառելիք դուրս բերել։
Աղբյուր՝ 168.am