Արտաքին աշխարհ
Եվրախորհրդարանի 122 պատգամավոր կոչ են արել քննարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը

Եվրախորհրդարանի 122 պատգամավոր դիմել են Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով վերաբացել Ուկրաինային աջակցելու նպատակով սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը, հաղորդում է Euronews-ը։
Պատգամավորների առաջարկի համաձայն՝ ավելի քան 200 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնք պահվում են Euroclear-ում, պետք է փոխանցվեն Եվրամիության հատուկ մեխանիզմի։ Այդ միջոցներով նախատեսվում է աջակցել Ուկրաինային։
Առաջարկվող մեխանիզմը պետք է նաև ԵՄ անդամ երկրների միջև բաշխի Ռուսաստանի հնարավոր դատական հայցերի և պատասխան միջոցառումների հետ կապված իրավական ու ֆինանսական ռիսկերը։
Աղբյուր՝ 168.am