Հասարակություն
Այնթափում մոպեդի և «Mercedes Vito»-ի բախման հետևանքով անչափահաս աղջիկ է մահացել
Հոկտեմբերի 1-ին Այնթափում բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահաս աղջկա վարած մոպեդը։ Վթարի հետևանքով մոպեդի վարորդ Միլենա Սողոյանը մահացել է։
Միլենա Սողոյանի մահվան մասին հայտնել է Այնթափի թիվ մեկ դպրոցը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմամբ։ «Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին»,- նշված է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ yerevan.today