Սպորտ
Հայաստանի սամբոյի հավաքականը Սալոնիկի աշխարհի առաջնությունից վերադարձել է 13 մեդալով
Հայաստանի ներկայացուցիչները Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների և երիտասարդների առաջնությունում նվաճել են 13 մեդալ՝ 3 արծաթե և 10 բրոնզե։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Արծաթե մեդալակիրներ են դարձել Արման Պարսիյանցը՝ 53 կգ քաշային կարգում, Նարեկ Սիմոնյանը՝ 58 կգ, և Հակոբ Ումրշադյանը՝ 64 կգ։
Բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքս Խաչատրյանը, Գագիկ Գրիգորյանը և Արման Եգանյանը՝ 58 կգ քաշային կարգում, Միքայել Թումասյանը՝ 64 կգ, Մհեր Օհանյանը, Գոռ Շատվերյանը և Վիգեն Ավագյանը՝ 71 կգ, Սեյրան Սարուխանյանը և Գոռ Անտոնյանը՝ 88 կգ, ինչպես նաև Հովհաննես Ավագյանը՝ 88+ կգ քաշային կարգում։
Աղբյուր՝ 168.am