Տնտեսություն
«ՍԻԹԻ» սուպերմարկետների ցանցի երեք հասցեներում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Երևանի Կոմիտասի պողոտա 60/2, Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզի Երասխավան մայրուղի 3/1 հասցեներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց պարագաների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքն իրականացվել է առանց օրենքով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի։
Բացի այդ, Երևանի Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզի Երասխավան մայրուղի 3/1 հասցեներում նշված ապրանքների վաճառքը կատարվել է բաց եղանակով։ Ըստ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ սա խախտում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջը։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Աղբյուր՝ yerevan.today