Հասարակություն
Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է
Մեծ Բրիտանիայի Ofcom-ի հետազոտության համաձայն՝ երկրի մեծահասակների 21%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում նորություններ է ստացել արհեստական բանականության հավելվածների, ամփոփումների կամ AI overview-ների միջոցով։
16–24 տարեկանների շրջանում առցանց միջնորդ ծառայություններից նորություններ ստանալու ցուցանիշը հասել է 87%-ի։
Միևնույն ժամանակ, ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը կազմել է 44%։ Այս ցուցանիշը ցածր է լրատվամիջոցների հավելվածների նկատմամբ վստահությունից, որը 62% է, և news aggregator-ների նկատմամբ վստահությունից՝ 59%։
Աղբյուր՝ aravot.am