Արտաքին աշխարհ
Ադրբեջանի և Պակիստանի զինծառայողները համատեղ վարժանքներ են անցկացրել Կարաչիում
Ադրբեջանի և Պակիստանի զինծառայողները համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել Կարաչիում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ վարժանքների նպատակն էր փոխանակել փորձը, ուսումնասիրել ստանդարտ գործառնական ընթացակարգերը և բարելավել երկու երկրների ստորաբաժանումների փոխգործակցությունը։
Ուսումնական ծրագրում ներառված են եղել գործնական հրաձգության և ծովային գործողությունների վարժանքներ, որոնք անցկացվել են մարտական պայմաններին հնարավորինս մոտ իրավիճակներում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ուշադրություն է դարձվել նաև հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների համակարգման և համագործակցության ամրապնդմանը։
Աղբյուր՝ 168.am