Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում

Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում

CNN Türk-ը վիդեոռեպորտաժում անդրադարձել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզին՝ նշելով, որ այդ զարգացումը Աթենքում հիասթափություն և մտահոգություն է առաջացրել։ Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ժամանակ սովորաբար ապավինում էր Փարիզի աջակցությանը։

Հունական լրատվամիջոցները համաձայնագրին արձագանքել են կոշտ վերնագրերով։ «Militaire.gr»-ը այն բնութագրել է որպես ծանր հարված Կիրիակոս Միցոտակիսի արտաքին քաղաքականությանը, «Pronews»-ը՝ «սարսափելի զարգացում», իսկ «Pentapostagma»-ն հրապարակել է «Արդյո՞ք մեզ դավաճանում են» վերնագրով նյութ՝ պնդելով, որ Ֆրանսիան թիկունքից հարվածում է Հունաստանին։

CNN Türk-ի փոխանցմամբ՝ այս զարգացումներին նախորդել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Աթենք, որի ընթացքում ընդլայնվել էր Ֆրանսիա-Հունաստան ռազմական համագործակցության համաձայնագիրը։ Հունական հասարակությանն այն ներկայացվել էր որպես Թուրքիայի դեմ Ֆրանսիայի աջակցության վկայություն։ Սակայն մեկ ամիս անց ֆրանսիական «Safran»-ը և թուրքական «Baykar»-ը ստորագրել էին ռազմավարական համագործակցության պայմանագիր։

Հաղորդման համաձայն՝ Հունաստանն այդ քայլն ընկալել է որպես իր անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգ։ Հարցը քննարկվել է նաև Հունաստանի խորհրդարանում, իսկ Աթենքը Փարիզից պաշտոնական պարզաբանումներ է պահանջել։ CNN Türk-ի թղթակցի խոսքով՝ զարգացումները հատկապես ցավոտ են Հունաստանի համար, քանի որ Արևելյան Միջերկրականում Հունաստանը Կիպրոսի միջոցով Իսրայելին կապող էլեկտրական մալուխի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցել էր ֆրանսիական կողմին և Ֆրանսիայի հետ կնքել միլիարդավոր եվրոների ռազմական պայմանագրեր։

Ռեպորտաժում նաև նշվում է, որ Հունաստանը վերջին շրջանում փորձում է Թուրքիային հեռու պահել այն երկրներից, որոնց հետ ինքն ունի ռազմական համաձայնագրեր, ինչպես նաև խոչընդոտել թուրքական կողմի ռազմական գնումներին։ Անցյալ տարի Աթենքը փորձել էր արգելափակել Թուրքիայի կողմից «Eurofighter» կործանիչների ձեռքբերումը, սակայն չէր հաջողել։ Այժմ Վաշինգտոնում հույն-կիպրական լոբբին աշխատում է՝ կանխելու ԱՄՆ-ից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։

Աղբյուր՝ aravot.am

Advertisement
Պակիստանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական ուժեր տրամադրել Սաուդյան Արաբիային
Արտաքին աշխարհ3 hours ago

Պակիստանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական ուժեր տրամադրել Սաուդյան Արաբիային

Դատարանը Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի հայցը բավարարել է
Հասարակություն3 hours ago

Դատարանը Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի հայցը բավարարել է

Ոչ սթափ վարելու դեպքերով կազմված արձանագրությունների թիվն աճել է
Հասարակություն3 hours ago

Ոչ սթափ վարելու դեպքերով կազմված արձանագրությունների թիվն աճել է

Հոկտեմբերի 6-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
Հասարակություն3 hours ago

Հոկտեմբերի 6-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը երեք ֆուտբոլիստի հետ
Սպորտ3 hours ago

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը երեք ֆուտբոլիստի հետ

Ղալիբաֆը զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքների մասին
Քաղաքականություն6 hours ago

Ղալիբաֆը զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքների մասին

Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում
Արտաքին աշխարհ6 hours ago

Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում

Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան․ ԱՄՆ հատուկ բանագնաց
Արտաքին աշխարհ6 hours ago

Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան․ ԱՄՆ հատուկ բանագնաց

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին
Քաղաքականություն6 hours ago

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին
Արտաքին աշխարհ6 hours ago

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին