Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 8 ամսում անցել է 4 միլիարդ դոլարը – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 8 ամսում անցել է 4 միլիարդ դոլարը

Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 8 ամսում անցել է 4 միլիարդ դոլարը

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա առաջին 8 ամիսներին դանդաղել է՝ 7 ամսվա 7.7 տոկոսից նվազելով 7.3 տոկոսի։ Նվազման վրա, ըստ ներկայացված վերլուծության, էական ազդեցություն է ունեցել արդյունաբերության ցուցանիշների վատացումը։

Օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 4.3 տոկոսով։ Չնայած հանքարդյունաբերության աճին՝ մշակող արդյունաբերության մի շարք ուղղություններում արձանագրվել է արտադրության ծավալների կրճատում։ Արդյունաբերության կուտակային աճը, որը որոշ ժամանակ հասել էր 14-15 տոկոսի, վերջին տվյալներով կազմել է 7.4 տոկոս՝ օգոստոսին նվազելով մոտ 2.1 տոկոսային կետով։

Վերլուծության համաձայն՝ արդյունաբերության աճը հիմնականում ապահովվում է ընդերքի շահագործմամբ։ Նույն գործոնը, ըստ նյութի, ազդել է նաև արտաքին առևտրի կառուցվածքի վրա։ Տարվա առաջին 8 ամիսներին հումքային ապրանքների արտահանումը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 1.3 միլիարդ դոլարի և կազմելով Հայաստանի ընդհանուր արտահանման 27-28 տոկոսը։

Միաժամանակ, ընդհանուր արտահանումը նվազել է 6.5 տոկոսով, իսկ ներմուծումը շարունակել է աճել։ Դրա հետևանքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տարվա առաջին 8 ամիսներին գերազանցել է 4 միլիարդ դոլարը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 2.9 միլիարդ դոլար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ցուցանիշը խորացել է 1.1 միլիարդ դոլարով։

Նյութում նաև անդրադարձ է կատարվում էկոնոմիկայի նախարարի հրապարակած տվյալներին, որոնց համաձայն՝ հունվար-օգոստոսին Եվրամիության երկրներ արտահանումն աճել է 69 տոկոսով, Չինաստան՝ 78 տոկոսով, Հնդկաստան՝ 2.1 անգամ, իսկ ԱՄԷ՝ 48 տոկոսով։ Վերլուծության հեղինակների գնահատմամբ՝ այդ աճերը հիմնականում պայմանավորված են պղնձի, մոլիբդենի, ոսկու և թանկարժեք քարերի արտահանմամբ, ինչպես նաև վերաարտահանման գործարքներով։

Ներկայացված գնահատմամբ՝ ներքին առևտրի աճը մոտ է զրոյականին, իսկ տնտեսական ակտիվությունն առավելապես պահպանվում է շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվին։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Գյուղմթերքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ Փաշինյանը խոսում է 0.1% անկման մասին
Տնտեսություն3 hours ago

Գյուղմթերքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ Փաշինյանը խոսում է 0.1% անկման մասին

«Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում»․ Հարութ Սասունյան
Քաղաքականություն3 hours ago

«Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում»․ Հարութ Սասունյան

«Ռուսաստանն ուզում է վերցնել Մեղրիի թուրանական միջանցքը»․ Դավիթ Շահնազարյան
Քաղաքականություն3 hours ago

«Ռուսաստանն ուզում է վերցնել Մեղրիի թուրանական միջանցքը»․ Դավիթ Շահնազարյան

«Պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ Հայաստանին». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Քաղաքականություն3 hours ago

«Պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ Հայաստանին». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

ՌԴ ՊՆ․ 110 անօդաչու է ոչնչացվել, Մոսկվայի մարզում կա զոհ և վեց վիրավոր
Արտաքին աշխարհ4 hours ago

ՌԴ ՊՆ․ 110 անօդաչու է ոչնչացվել, Մոսկվայի մարզում կա զոհ և վեց վիրավոր

Պետեր Մադյար. «Հարստության հարկը» կգործի 2027-ից՝ մինչև 1,5% դրույքաչափով
Տնտեսություն5 hours ago

Պետեր Մադյար. «Հարստության հարկը» կգործի 2027-ից՝ մինչև 1,5% դրույքաչափով

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ից
Քաղաքականություն5 hours ago

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ից

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»․ Մարկո Ռուբիո
Քաղաքականություն5 hours ago

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»․ Մարկո Ռուբիո

Ադրբեջանցու հայտնաբերման ձախողումից հետո Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը՝ ըստ «Իշխանության»
Քաղաքականություն5 hours ago

Ադրբեջանցու հայտնաբերման ձախողումից հետո Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը՝ ըստ «Իշխանության»

Պուտինն ու Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին կքննարկեն Մերձավոր Արևելքի իրավիճակը
Արտաքին աշխարհ6 hours ago

Պուտինն ու Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին կքննարկեն Մերձավոր Արևելքի իրավիճակը