Արտաքին աշխարհ
Պուտինն ու Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին կքննարկեն Մերձավոր Արևելքի իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում երկկողմ հանդիպում կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Պուտինի՝ Թուրքմենստան այցի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներից հետո։
Ուշակովը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի երկկողմ համագործակցության հարցերը։
Աղբյուր՝ 168.am